Գյուղատնտեսական տոնավաճառը դեկտեմբերի 26-ից 30-ը կգործի ամենօրյա ռեժիմով

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25,  24News 

տնտեսություն

Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածի գյուղատնտեսական տոնավաճառը դեկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, կգործի ամենօրյա ռեժիմով՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն։

Գյուղատնտեսական տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով:

Տոնավաճառին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ։ Վերջիններս սպառողներին առաջարկում են բացառապես սեփական արտադրանքը:

--00—ՄՀ