Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24News

․

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակին, առաջացած մարտահրավերների հաղթահարմանը, Հայաստանի սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու պաշտպանությանը, Արցախում բնականոն կյանքի վերականգնմանն ու ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության միջոցառումներին վերաբերող հարցեր:

--00--ԱՀ