Երևանի ավագանին հաստատեց քաղաքի 2021թ. բյուջեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Երևան ավագանի

Երևանի ավագանին հաստատեց քաղաքի 2021թ. բյուջեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա ներկայացրել է մի քանի փաստ՝ բյուջեից.

«Տրանսպորտային համակարգի արդիականացում ծրագրով 4 մլրդ դրամ է նախատեսվել հին տրանսպորտային միջոցները նորերով փոխարինելու համար:

«Վերելակների հիմնանորոգում և պահպանում» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 1 մլրդ 145,6 մլն դրամ: Ի դեպ, այս գումարից 1 մլրդ դրամը կուղղվի ևս 100 նոր վերելակների ձեռքբերմանը:

«Կանաչ տարածքների հիմնում և պահպանում» ծրագրով նախատեսվել է 3 մլրդ 750,0 մլն դրամ, որից 350 մլն դրամը նախատեսված է տրանսպորտային հատուկ միջոցների ձեռքբերման համար:

Ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման, վերանորոգման և պահպանման համար բյուջեից կհատկացվի 3 մլրդ 826,0 մլն դրամ:

Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար նախատեսված է շուրջ 600 մլն դրամ:

Պարգևատրման ֆոնդն, ի դեպ, 2021-ի բյուջեով կրճատվել է 50 %-ով. այն կազմում է 1 մլրդ դրամ:

2020թ. ճշտված բյուջեի սեփական եկամուտների նկատմամբ 2021-ի սեփական եկամուտները ավելացել են 3 մլրդ 683,5 մլն դրամով»:

--00--ԱԹ