2021-ին Երևանի բյուջեում պարգևավճարների ֆոնդը 49 %-ով պակաս կլինի 2020-ի համեմատ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար

2021 թվականին Երևանի բյուջեում պարգևավճարների ֆոնդը նախատեսվել է 1 մլրդ 23 մլն դրամի չափով, ինչը նախորդ տարվանից շուրջ 49 տոկոսով պակաս է: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ՝ մայրաքաղաքի՝ 2021-ի բյուջեի նախագիծը ներկայացնելիս, հայտարարել է փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանը արձագանքել է ելույթին՝ հայտարարելով, որ դեմ է պարգևավճարները որպես աշխատավարձ տալուն՝ առաջարկելով քաղաքական կամք դրսևորել ու բարձրացնել աշխատավարձերը:

«Առաջարկում եմ քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների, վարչության պետերի և իրենց տեղակալների աշխտավարձը բարձրացնել 100 տոկոսով, բաժնի պետերի և իրենց տեղակալների աշխատավարձը՝ 50 տոկոսի չափով, իսկ մնացած աշխատակիցներինը՝ 30 տոկոսի չափով»,-ասել է Տիգրան Գալստյանը:

--00—ԼՄ