Ռուս խաղաղապահները ականազերծել են 260 հա տարածք, 100 կմ ճանապարհ, 434 բնակելի շինություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները ավարտում են ականազերծման աշխատանքները Ստեփանակերտի հյուսիսային հատվածում: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ինժեներական աշխատանքների ընթացքում խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են 260 հա տարածք, մոտ 100 կմ ճանապարհ, 434 բնակելի շինություն:  Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8600 պայթուցիկ առարկա:

Ականազերծման աշխատանքների ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկակական համալիրները, որոնք թույլ են տալիս լեռնային տեղանքում ու եղանակային բարդ պայմաններում ապահովել ականազերծման աշխատանքների բարձր տեմպը:

--00—ԼՄ