ԱՄՆ դեսպանատան հարցումներից հետո վարչապետի տրամադրությունը բարձրացել է․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչներն ինքնակամ մեկուսացել են հասարակությունից՝ բլոկ անելով իրենց մերժողներին եւ չշփվելով իրենց քննադատողների հետ։ Նրանք հայտնվել են վակուումի մեջ եւ լսում են միայն իրենց քծնողներին ու իրենցով հիացածներին։

Դա է պատճառը, որ իրականությունից կտրվել են եւ համարում են, որ երկրում ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա, բողոքողներն էլ շատ չեն, մի խումբ «պիցցայակերներ» են, որոնք կա՛մ կհոգնեն-կգնան, կա՛մ ուժայինների միջոցով նրանց մի օր կցրեն եւ կշարունակեն ապրել այնպես, ինչպես ապրում էին պատերազմից առաջ։

Եվ ցավալին այն է, որ ոչ միայն իմքայլական պատգամավորներն ու ՔՊ-ականներն են այս կապսուլայի մեջ ապրում, այլեւ Նիկոլ Փաշինյանն է հայտնվել էյֆորիկ անտեղյակության մեջ․ նրան միայն դրական լուրեր են հաղորդում եւ լավատեսություն ներշնչում։ Եվ դա անում են ոչ միայն թիմակիցները, այլեւ տարբեր դեսպանատներ։

Մեզ ասացին, որ օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հարցումների արդյունքներ է տրամադրել վարչապետին, որտեղ նշել են, որ «Իմ քայլի» վարկանիշը 40 տոկոս է, իսկ վարչապետինը՝ 60, ինչից նրա տրամադրությունը շատ բարձրացել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ