Սոցապնախարարը և անձնակազմը չեն ստացել և չեն ստանալու պարգևավճարներ․ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News  

փող

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը և ղեկավար անձնակազմը նոյեմբերի և դեկտեմբերի համար չեն ստացել և չեն ստանալու պարգևավճարներ կամ այլ հավելավճարներ։

Հայտնում են, որ նախարարի և ղեկավար անձնակազմի վարձատրությունը բաղկացած է բացառապես օրենքով սահմանված աշխատավարձից։

--00--ԱՀ