Սյունիքի Որոտան գյուղի 1 տուն հայտնվել է Ադրբեջանի տարածքում. 5 բնակիչ մնացել է դրսում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Սյունիքի մարզի Որոտան համայնքի շրջակայքն այսուհետ ադրբեջանական տարածք է։ Երեք ժամ առաջ ադրբեջանցիները, ռուս խաղաղապահներն ու ՀՀ սահմանապահ զորքերը գծանշումներ են արել, և GPS համակարգի համաձայն՝ գյուղից մեկ տուն հայտնվել է Ադրբեջանի տարածքում, գրում է Tert.am-ը:

Ըստ աղբյուրի՝ տեղի բնակիչները պատմել են, որ այդ տան տարածքում տեղակայվել են ռուս խաղաղապահները, իսկ տան տերը կնոջ ու երեք երեխայի հետ ժամանակավոր տեղափոխվել է կնոջ հայրական տուն։ Տանտերը հրաժարվել է մեկնաբանություն տալ՝ նշելով, որ տրամադրություն չունի։

Սահմանազատման աշխատանքներին մասնակցողները ռուս խաղաղապահներին խնդրել են, որ բանակցեն, տունը մնա հայկական կողմում, թե ինչ կլինի, դեռ պարզ չէ։

«Տանտերերը սահմանազատումից մեկ ժամ առաջ են տեղեկացել, որ ըստ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության՝ իրենց տունը Ադրբեջանինն է, և իրենք հայտնվելու են դրսում»,-գրում է աղբյուրը։ 

--00—ԼՄ