Ձերբակալվել է Քաջարանի քաղաքապետը. «Ինտերֆաքս»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Փարամազյան

Ձերբակալվել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը: Այս մասին հայտնել են իրավապահ մարմիններում «Ինտերֆաքսի» աղբյուրները: Վերջինս հանդես էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, նաև դեմ էր հանդես եկել նրա՝ Սյունիք այցին:

Ըստ կայքի աղբյուրների՝ Փարամազյանը տեղափոխվել է Երևան: Թե կոնկրետ ի՞նչ գործով է նա ձերբակալվել, մանրամասներ չեն հաղորդվում: