Որքան էլ ցավալի, բայց մենք  հայտնվել այնտեղ, որտեղ տառապանքն զգում ենք մարմնով ու հոգով

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News

Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Օր-օրի նիկոլն ավելի դաժան է մերժվում, քան մոտ երկուսուկես տարի առաջ մերժվել են «նախկինները»: Մերժվում է բոլոր նրանց կողմից, ովքեր քիչ թե շատ օժտված են մտածելու ընդունակությամբ... Մերժում է անկախ երկիր ունենալու համար ինչ-որ բան արած զիվորականն ու մտավորականը, որդեկորույս ծնողն ու հոգևորականը... Նիկոլի հետ մերժվում են նաև բոլոր նրանք, ովքեր երկիրը չեն պատկերացնում առանց դավաճանի, ովքեր ապագա են ուզում «հանուն ոչնչի»: Գնալով՝ նիկոլը երկիրը վեր է ածում օտարված տարածքներով ոստիկանապետության, իսկ օրվա իշխանությանը մերժողներին՝ հայը հայի դեմ պայքարողների... Այսօր, որքան էլ ցավալի, բայց մենք  հայտնվել այնտեղ, որտեղ տառապանքն զգում ենք մարմնով ու հոգով... Եվ այդ ամենի պատճառը ես եմ, դու ես, նա է... ՄԵՆՔ ենք... Մենք ենք, որ հուդային բերելով և առայսօր հանդուրժելով, շարունակում ենք կորցնելով տառապել... Իմ երբեմնի հաղթող ԱԶԳ դու արժանի չես այդ նվաստացմանը, դու կարող ես և պարտավոր ես վերագտնել ինքդ քեզ և ունենալ այն, ինչին արժանի ես զրկանքներով ու ձեռքբերումներով  հավերժացած քո հազարամյակների պատմությամբ... Թեկուզ ուշացումով, բայցևանպես, գոնե այսօր, ելիր ու մերժիր նրան, ով ստորաբար խաբելով՝ մերժում է իմ, քո և նրա արյամբ ու քրտինքով վաստակած ԱԶԳԱՅԻՆ արժանապատվությունը»:

--00—ՄՀ