Մետրոպոլիտենի վարչական ապարատի մեծամասնությունը գործադուլ է հայտարարել. Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

գեղամ

Հանրապետության հրապարակում ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ Երևանի մետրոպոլիտենի վարչական ապարատի ճնշող մեծամասնությունը գործադուլ է հայտարարել և միացել է հանրահավաքին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Մեքենավարները չեն կարող գործադուլ անել, քանի որ, ըստ տեղեկությունների, ոստիկաններ են նստեցրել նրանց կողքը։ Մետրոպոլիտենը գործադուլ է անում, ոչ թե ինչպես մի 3 տարի առաջ, մեկ-երկու վագոն փակելով, ձև էին տալիս, թե մետրոպոլիտենը կանգնում է», - հայտարարել է Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ն, հրաժարական տալու ժամանակ էին տվել: Պայմանն այն էր, որ եթե նա հրաժարական չտա, ապա հանրապետությունում կսկսվեն բողոքի և անհնազանդության ակցիաներ, որոնք արդեն մեկնարկել են:

--00—ԼՄ