16 տարին չլրացածի հետ սեռական կապ, իշխանության անդամի բռնություն. 1 օրվա դեպքերի ամփոփում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, պետական սահմանն ապօրինի հատելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի գործունեությանը խոչընդոտելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է վրաերթի՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։  Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 2 մարդ զոհվել է, 31-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՄ