ՄԻՊ-ը հարգանքի տուրք է մատուցել արցախյան պատերազմի նահատակների հիշատակին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  21,  24News

ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Մարդու իրավունքների պաշտպանը լռությամբ և խոնարհումով հարգանքի տուրք է մատուցել պատերազմի ընթացքում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին:

 
 --00—ՄՀ