Եկել էինք սատարելու Տեր Պարգև քահանա Զեյնալյանին, բայց հասկացանք՝ նա է բոլորիս սատարողը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

հասարակական

Հայ Առաքելական Եկեղեցին է մեր գոյատևման հենասյունը: Այդպես եղել է ու կա հիմա:  Այս մասին հայտարարություն է տարածել «Ադեկվադ» միաբանությունը:

«Հերթական անգամ կորցնելով պետականությունը` մենք ապավինում ենք այն միակ հաստատությանը, որը ի շնորհիվ տեխնոկրատական խիստ կարգի կարողացել է 1700 տարի պահպանվել և պահպանել իր հետ մեր ինքնությունը: Մենք եկել էինք սատար կանգնելու Տեր Պարգև քահանա Զեյնալյանին, բայց հասկացանք, որ իրականում հենց նա է մեզ բոլորիս սատար կանգնողը: Մեզ մնում է երախտամոռ չլինել»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: Մտնելով եկեղեցի՝ Փաշինյանը մոտեցավ հոգևոր հովիվին, որպեսզի ձեռքը սեղմի, սակայն հոգևոր հովիվը հրաժարվեց ձեռքսեղմումից և ձեռքի շարժումով եկեղեցուց դուրս հրավիրեց նրան։

--0--ԿԿ