Ֆիզուլու, Հադրութի և Ջաբրայիլի մոտակայքում գտել են ևս 27 զինծառայողի ու 2 քաղաքացու աճյուն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ԱԻՆ

Ադրբեջանի տիրապետության տակ անցած Ֆիզուլու, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում երեկ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 27 զինծառայողի աճյուն և 2 քաղաքացիական անձանց մարմիններ:

ԱՀ ԱԻՊԾ լրատվական ծառայության պետ Հունան Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է, որ սպանված քաղաքացիները տղամարդիկ են, Հադրութի շրջանի Տող գյուղից:

Նա նաև հայտնել է, որ որոնողական աշխատանքներն այսօր կշարունակվեն Հադրութի, Ջաբրայիլի, Իշխանաձորի ու Որոտանի տարածքներում։

Որոնողական աշխատանքներին իրենց ցանկությամբ մասնակցում են նաև անհետ կորածների հարազատներն ու արցախյան պատերազմի մասնակից, տեղանքին քաջածանոթ կամավորները։

--00--ԱԹ