Բորտնիկովը և Ալիևը քննարկել են եռակողմ համաձայնագրի դրույթների իրականացումը

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News

Ալիև Բորտնիկով

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Երևանից մեկնել է Բաքու: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Բաքվում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Բորտնիկովը և Ալիևը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, ԼՂ հակամարտության կարգավորումը, ԼՂ-ում հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների իրականացումը:

--00--ԱԹ