Ալիևն ավելի՞ շատ բան գիտի Փաշինյանի մասին, քան ԱԱԾ-ն․ Նիկոլն արտահերթ չի կարող կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

«Վարչապետը գնալու է՝ ուզի, թե ոչ։ Միայն այն, որ նա մարդ-կուսակցություների հետ սկսել է քննարկումներ, ինչ-որ մոսկվաներում «դաբրո» է փնտրում, ցույց է տալիս՝ նա հասկանում է, որ գնում է։ Ուզում եմ մոլի նիկոլականներին ասել՝ ժողովու՛րդ, գնում է էդ մարդը, իսկապես գնում է։ Ինքը գիտի, որ գնում է, սակայն դեռ հարմար մարտավարության քննարկման մեջ է, որ հետո փորձի ինչ-որ տոկոս ձայն տանել։ Չի՛ լինելու»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է հասարակական և քաղաքական գործիչ Արփինե Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը կարծում է՝ ժամանակավոր կառավարությունը ոչ մի ընտրակեղծարարությամբ չի զբաղվելու։

«Փաշինյան Նիկոլը ընտրակեղծարարությունը չի էլ վերացրել։ Ինքն է ժողովրդից խլել որոշում կայացնելու իրավունքը։ Ոչ ոք ընտրակեղծարարությամբ չի զբաղվելու, որովհետև մենք բոլորս հիմա մեկ խնդիր ունենք՝ պահել Հայաստանը»,- նկատել է նա։

Ավելին՝ արդարադատության նախկին նախարարը վստահեցնում է, որ արտահերթ ընտրությունների հարցը հիմա Փաշինյանը քննարկում է արևմտյան տարբեր դեսպանատների ու դեսպանների, սորոսականների, մարդ-կուսակցությունների հետ՝ հերթական անգամ խաբելու ժողովրդին և վարչական ռեսուրսով ինչ-որ քվե հավաքելու համար՝ ընդգծելով, որ ընտրությունները որևէ երկրում երբևէ չեն եղել կայունացնող գործիք։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ