Թուրքերն ասում են՝ զենքը քցեք, դուրս եկեք ու խնդիր չի լինի․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Լեգիտիմությունը կորցրած իշխանությունը ընտրություններ անցկացնելու հնարավորություն չպետք է ունենա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Փաշինյանը պետք է հասկանա, հնարավորինս շուտ հեռանալը ոչ միայն կարևոր է մեր երկրի առջև առկա սպառնալիքներին լուծում տալու, այլև հենց իր համար։ Ինչքան նա մնում է, այնքան մենք կորցնում ենք։ ժողովրդի զայրույթն ավելացնելով՝ մեկ-երկու տարի հետո անձնական վրեժխնդրություն է առաջացնելու։ Լինելու են անհատներ, որ վարչապետի ու նրա ընտանիքի համար ստեղծելու են անվտանգային խնդիրներ։ Նրա կամ նրա ընտանիքի դեմ ցանկացած վրեժխնդրություն խնդիր է առաջացնելու մեզ համար՝ որպես պետություն։ Փաշինյանը պետք է խելամիտ լինի ու ժամանակին քայլ անի»,- ասել է նա։

Խոսելով Հադրութի և Շուշիի գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Աբրահամյանն ասել է, որ անորոշությունները շատ են։

«Մարդիկ, որ այնտեղ են գալիս, հետևյալն են ասում՝ թուրքերն առաջարկում են զենքերը վայր քցել, դուրս գալ և իրենց հետ խնդիր չի լինի։ Մի մասը դուրս է գալիս, մյուսը՝ ոչ։ Այդ մասը փաստացի մնում են այդ ոչ անվտանգ զոնայում»,- ասել է նա։

Աբրահամյանը կարծում է, որ Ադրբեջանը, տեսնելով ստեղծված անիշխանությունը, փորձում է ստանալ առավելագույնը։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ