ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Հայաստանի շրջանների մեծ մասում, դեկտեմբերի 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում` ձյան տեսքով, որոնք ցերեկը կշարունակվեն միայն Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ` Լեռնային Ղարաբաղում: Որոշ շրջաններում կդիտվի մառախուղ: Քամին հյուսիսարեւմտյան է` 3-8 մ/վրկ արագությամբ: Առաջիկա 2 օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Այդ մասին հայտնում է «Հայպետհիդրոմետը»:
Երևանում գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` թաց ձյան տեսքով: Ցերեկն օդերեւութաբաններն առանց տեղումների եղանակ են կանխատեեսում: Գիշերային եւ առավոտյան ժամերին կդիտվի մառախուղ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0 +2, վաղը ցերեկը` +6 +8:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը` -5 -10, ցերեկը` -2 +3,
Կոտայքի լեռներում գիշերը` -5 -10, ցերեկը` -2 +3,
Կոտայքի նախալեռներում գիշերը` -1 +2, ցերեկը` +4 +6,
Սեւանա լճի ավազանում գիշերը` -5 -10, ցերեկը` -2 +3,
Լոռիում գիշերը` -2 -7, ցերեկը` +2 +5,
Տավուշում գիշերը` -2 +3, ցերեկը` +3 +7,
Արագածոտնի լեռներում գիշերը` -5 -10, ցերեկը` -2 +3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` -1 +2, ցերեկը` +5 +8,
Արարատում գիշերը` -1 +2, ցերեկը` +5 +8,
Արմավիրում գիշերը` -1 +2, ցերեկը` +5 +8,
Վայոց ձորի լեռներում գիշերը` -5 -10, ցերեկը` -2 +3,
Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` -1 +2, ցերեկը` +5 +8,
Սյունիքի հովիտներում գիշերը` 0 +4, ցերեկը` +3 +6,
Սյունիքի նախալեռներում գիշերը` -2 +2, ցերեկը` +2 +5,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` -2 +2, ցերեկը` 0 +4 (հովիտներում գիշերը` 0 +4, ցերեկը` +3 +6):
--00—ԼՄ