ԱԺ խոսնակը «Ժառանգության» հետ քննարկել է ներքաղաքական վիճակի հանգուցալուծման տարբերակները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ: 

«Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում հանդիպել եմ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Նարինե Դիլբարյանին և Գագիկ Մարգարյանին։

Ի թիվս այլ հարցերի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կայունության ամրապնդման և ներքաղաքական խնդիրների հանգուցալուծման հնարավոր տարբերակներին»,-գրել է Արարատ Միրզոյանը։

նկար

--00—ԼՄ