Որևէ դավադրություն չկա. Զախարովան՝ տարածաշրջան այցի ժամանակ Պոպովի բացակայության մասին

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Զախարովա

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան այցի ժամանակ ռուս համանախագահ Իգոր Պոպովի բացակայության մեջ դավադրություն պետք չէ փնտրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: 

«Ես չեմ կարծում, թե պետք է բացեմ մանրամասները՝ ինչու է այսպես կազմավորվել ռուսական պատվիրակությունը, դրա համար պատճառներ կան, այստեղ որևէ դավադրություն չկա, կազմակերպական առումով այսպես են ճիշտ գտել, որևէ քաղաքական ենթատեքստ մի փնտրեք»,- նշեց է նա:

Նա հիշեցրեց, որ ՌԴ-ն այդ այցի ժամանակ ներկայացված է եղել` ի դեմս Ադրբեջանում ՌԴ դեսպանի և Հայաստանում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իգոր Պոպովը տարածաշրջան չի ժամանել ճանապարհորդելու անկարողության պատճառով, նաև նշվում էր, որ նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:

Զախարովային նաև խնդրեցին մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահվածքը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը: Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հանդիպմանը նշել է՝ նրանց չէր հրավիրել Բաքու, այս կերպ, փաստորեն սաբոտաժ սկսելով ԵԱՀԿ ՄԽ նկատմամբ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հորդորեց Ադրբեջանի քայլերի մասին հարցերն ուղղել Բաքվին:

--00--ԱԹ