ՔՈ ՍԴԿ անդամներն ԱԺ խոսնակին ասել են, որ կայունության ճանապարհը Փաշինյանին փոխարինելն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Սուրեն Սահակյանի եւ Գարեգին Միսկարյանի հետ:

Քննարկում է ծավալվել սահմանային անվտանգության, գերեւարված անձանց եւ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ուղիների վերաբերյալ:

ՔՈ ՍԴԿ ևս հայտարարություն է տարածել հանդիման վերաբերյալ՝ նշելով, որ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում ՔՈ ՍԴԿ-ի ներկայացուցիչների հետ։ Երկուստեք կարևորվել է ներքաղաքական կայունության հաստատումը։

ՔՈ ՍԴԿ ներկայացուցիչները վերահաստատել են դիրքորոշումը, որ այդպիսի կայունության հաստատման ճանապարհը Նիկոլ Փաշինյանին այլ վարչապետով փոխարինելն է, որը չի լինի «Իմ քայլի» ու «17 ուժերի» ներկայացուցիչ, երկրում կհաստատի համերաշխության մթնոլորտ և կկազմակերպի արտահերթ ընտրություններ։

--00—ԼՄ