Ֆրանսիան կշարունակի ցուցաբերել մարդասիրական օգնություն Արցախին և հայ ժողովրդին․ Լաքոտ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News

Զարեհ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի հետ: Քննարկվեց Արցախին և տեղահանված ընտանիքներին Ֆրանսիայի և ֆրանսահայ համայնքի կողմից տրամադրվող աջակցությունը:  

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պատերազմի ողջ ընթացքում Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի կողմից Արցախին և հայ ժողովրդին ցուցաբերված համերաշխությանը: Դեսպանը վերահաստատեց, որ Ֆրանսիան կշարունակի ցուցաբերել մարդասիրական օգնություն, և անդրադարձավ նաև երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը:

--00—ՄՀ