Ավտոմեքենաների որոշ գործարքներ տեղահանված արցախցիները կարող են իրականացնել նաև ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News

ավտո

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախցիները կարող են ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքներ իրականացնել Հայաստանի Հանրապետության  Ճանապարհային ոստիկանության համապատասխան ծառայություններում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանը՝ մանրամասնելով, որ առքուվաճառքի դեպքում պարտադիր է գույքահարկի զրոյական տեղեկանքի առկայությունը:

«Տեղահանված արցախցիները ՀՀ տարածքում կարող են նաև ավտոմեքենայի գրանցումն իրականացնե, սակայն պետհամարանիշ և տեխանձնագիր տրամադրվում են միայն Արցախում»,-պարզաբանեց Արցախի ՃՈ պետի տեղակալը:
 

  --00—ՄՀ