Գերիներին դիմավորում էին Արցախի նախագահն ու Տիգրան Ավինյանը. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Գերիների՝ Հայաստան վերադարձից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը ևս ժամանել էր օդանավակայան՝ նրանց դիմավորելու, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Սիրելի ՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 14-ին Երևանում մասնակցել եմ ռազմական և քաղաքացիական 44 գերիների հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը:

Կարճատև հանդիպում եմ ունեցել տուն վերադարձած մեր հայրենակիցների հետ, ընդգծել, որ նրանց վերադարձի երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման գործընթացի, ինչի համար Արցախի իշխանությունների անունից հայտնել եմ բոլոր ջանքերը ներդնելու պատրաստակամություն:

Վերահաստատում եմ, որ անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում է մնալ մեր օրակարգի ամենահրատապ հարցը»:

--00—ԼՄ