Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում 828 հայ զինծառայողի դի է հայտնաբերվել. «Հետք»

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Նոյեմբերի 13-ից Արցախի բոլոր այն բնակավայրերում, որտեղ տեղի են ունեցել ռազմական գործողություններ, որոնողական աշխատանքների արդյունքում մինչ օրս 828 հայ զինծառայողի դի է հայտնաբերվել։ Այս մասին «Հետքին» հայտնել են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Որոնողական աշխատանքների ընթացքում վիրավորում ստացած և ողջ մնացած 2 զինծառայող է հայտնաբերվել՝ հայ և ադրբեջանցի: Նրանք հոսպիտալացվել են: Մյուս ուղղություններում ողջ մնացած զինվորներ դեռևս չեն հայտնաբերվել։

Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի և Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներով պայմանավորված՝ վերջին 3 օրերի ընթացքում որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Որոնողական աշխատանքներին վերջին 2 շաբաթների ընթացքում մասնակցել են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու պատերազմական փորձությունն անցած զինվորները:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

--00--ԱՀ