Մեր երկիրը շարունակում է «ղեկավարել» հաճախ ոչ սթափ վիճակում գտնվող մի ֆեյք․ Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News

Սաղաթելյան

Մեր երկիրը շարունակում է «ղեկավարել» հաճախ ոչ սթափ վիճակում գտնվող մի ֆեյք, ում գործունեության արդյունքում մենք կորցրինք մեր հայրենիքի՝ Արցախի մեծագույն մասը և ունեցանք մարդկային ահռելի կորուստներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր արդեն վտանգված են ՀՀ սահմանները և, առհասարակ, մեր պետականությունը։

ՀՀ քաղաքացին ունի մեկ ճանապարհ. ոտքի կանգնել՝ դավաճանին հեռացնելու և հայրենիքը փրկելու համար։

Մենք կորցնելու հայրենիք չունե՛նք։ Մենք պետք է միասին հեռացնե՛նք խելագարին և փրկե՛նք հայրենիքը։ Մենք պետք է միասի՛ն կառուցենք մեր երազանքի հայրենիքը։

Այսօր՝ ժամը 17։00-ին բոլորիդ հրավիրում ենք Արժանապատվության երթին, որը կմեկնարկի Արաբկիր համայնքից՝ Վահագն Դավթյանի այգի և կավարտվի Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդները կպատասխանեն ներկաների հարցերին»։

  --00—ՄՀ