Ռուս խաղաղապահները պահանջել են ԼՂ-ում պահպանել հրադադարի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ռուս խաղաղապահ

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կրակոցներից հետո կողմերից պահանջել են կրակի դադարեցման ռեժիմի պահպանում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է ռուս խաղաղապահների շտաբի ներկայացուցիչը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ խաղաղապահները ժամանել են Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր շրջաններ, որոնց վրա հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը:

Հիշեցնենք, ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ։

--00--ԱԹ