Ռուս խաղաղապահներն արդեն Հադրութի՝ ադրբեջանական թիրախ դարձած գյուղերում են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ռուս խաղաղապահ

Ռուս խաղաղապահները ժամանել են Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր շրջաններ, որոնց վրա հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը: Այս մասին տեղեկությունները Sputnik.Armenia-ի հետ զրույցում հաստատել է Հադրութի վարչակազմի ղեկավար Վահան Սավադյանը:

«Կրակն արդեն պետք է որ դադարեցված լինի: Այժմ հետաքննություն է անցկացվում՝ պարզելու, թե ով է խախտել հրադադարը»,- հայտարարել է Սավադյանը:

Թե ներկա դրությամբ այս գյուղերն ում վերահսկողության տակ են, դեռ հայտնի չէ, քանի որ դեռևս կապ չկա այդ գյուղերի հայ զինվորականների հետ:

 

--00--ԱԹ