Առաջիկա օրերին ՀՀ-ի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ձմեռ ձյուն

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ը և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում

նկար

Երևան քաղաքում 

նկար

--00—ԼՄ