Մահացել է դերասան Վալենտին Գաֆտը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12,  24News

Գաֆտ

85 տարեկանում մահացել է խորհրդային դերասան Վալենտին Գաֆտը: Նրա մահվան մասին ТАСС-ին հայտնել է կինը՝ Օլգա Օստրումովան։

«Այո, նա չկա։ Դա տեղի ունեցավ այսօր»,- ասել է կինը։

 Գաֆտը ծնվել է Մոսկվայում 1935 թվականին սեպտեմբերի 2-ին։ Գաֆտը մի շարք դերեր է մարմնավորել տարբեր ներկայացումներում: Դրանցից են` Պյոտր Ադուևի կերպարն Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» (1970) և Գուսևի կերպարը՝ Միխայիլ Ռոշչինի (1971) «Վալենտին և Վալենտին» ներկայացման մեջ: Նրա լավագույն աշխատանքներից մի քանիսը ռեժիսոր Էլդար Ռյազանովի ֆիլմերում են:

Գաֆտը խաղացել է «Ավտոտնակ» կատակերգությունում, «Ասա մի խոսք խեղճ Հուսարի մասին ...» տրագիկոմեդիայում, «Մոռացված մեղեդին ֆլեյտայի համար» ֆիլմում, իսկ 2006-ին նկարահանվել է «Բարեկենդանի գիշեր - 2, կամ հիսուն տարի անց» երաժշտական ֆիլմում:

  --00—ՄՀ