Բռնցքամարտի ֆեդերացիան կասեցրել է մի քանի մարզիչի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News

բռնցքամարտ

«Դինամո ՄՀԿ»-ում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը տեղի ունեցած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Հայաստանի առաջնության կարգապահական հանձնաժողովը ոչ մարզական վարք դրսևորելու համար պատժել է մի քանի մարզիչների:

«ՀՀ հավաքական թիմի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանի, երիտասարդների ՀՀ հավաքական թիմի երկրորդ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի, կանանց ՀՀ հավաքական թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Մելքոնյանի, կրտսեր տարիքի պատանիների ՀՀ հավաքական թիմի ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի գործունեությունը կասեցնել մինչև ՀԲՖ-ի կարգապահական հանձնաժողովը որոշում կընդունի տեսաձայնագրությունը դիտելուց հետո:

Մրցաշարից անմիջապես հետո կասեցվել է նրանց մարզչական աշխատանքը հավաքական թիմերում՝ մինչ կարգապահական հանձնաժողովի որոշումը»,- ասվում է ՀԲՖ-ի հայտարարությունում:

 --00—ՄՀ