Ժամը 09:45-ի դրությամբ մետրոյի բնականոն աշխատանքը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Ժամը 09:45-ի դրությամբ վերսկսվել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը: Այդ մասին հայտնում է մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը: 

Ավելի վաղ Երևանի Մետրոպոլիտենը հայտարարել է, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ն, հրաժարական տալու ժամանակ էին տվել: Պայմանն այն էր, որ եթե նա հրաժարական չտա, ապա հանրապետությունում կսկսվեն բողոքի և անհնազանդության ակցիաներ: Լրացված ժամկետից հետո հանրահավաք է տեղի ունեցել Ազատության հրապարակում, ԱԺ-ի դիմաց, դեկտեմբերի 10-ին բողոքի ցույց է եղել կառավարության շենքի դիմաց:

--00—ԼՄ