Հիմա ես ձեզ ատում եմ․ ձեզ հետ միասին` բոլոր նրանց, ում ուղեղը լվացել եք անվերադարձ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News

․

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրել է. 

«Սիսակ, Ալեն, ախ Լենա... ու մնացածը... Բաքվից սքրինշոթ չեմ դնի` Ալիևի ժպիտը չի կարող լինել իմ էջում: Կար ժամանակ, երբ ես ձեզ ծաղրում էի կամ անտեսում:

Ուզում եմ իմանաք այսօրվա ճշմարտությունը` հիմա ես ձեզ ատում եմ: Ձեզ հետ միասին`բոլոր նրանց, ում ուղեղը լվացել եք անվերադարձ:

Դուք` իմ երկրի կործանման անբաժանելի մասն եք: Լինեք դուք իշխանություն 10 օր թե 10 տարի` ես ատելու եմ ձեզ ամեն օր ու անելու եմ ամեն ինչ, որ զրկեմ ձեզ իշխանությունից»:

--00--ԱՀ