79 կողմ, 3 դեմ, 2 անվավեր. Կարեն Առուստամյանը չընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Կարեն Առուստամյանը չընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ Հաշվեքննիչ պալատի անդամի քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր, ըստ այդմ՝ 79 կողմ, 3 դեմ, 2 անվավեր ձայներով Կարեն Առուստամյանի թեկնածությունը մերժվեց:

Նշենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը: 

Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:

--00—ԼՄ