Ես ԿԳՄՍ նախարար եմ, կուսակցական հարցեր մի տվեք. Վահրամ Դումանյան

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Դումանյան

ՀՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ Կառավարության հրաժարականի պահանջից օրեր անց նախարար է նշանակվում:

«Ամեն ինչ գրված է, հրապարակվել է, հետևեք մամուլին, հարցը ժամանակավրեպ է, լավ չեք հետևել թեմային: Պարզաբանում տրված է, ես որևէ տեքստ չեմ գրել»,- ասաց նա: 

Հարցին՝ արդյո՞ք իրեն չի անհանգստացնում այս վիճակը, նախարարը նշեց.

«Բոլորիս էլ անհանգստացնում է»:

Դումանյանը հորդորեց իրեն ոլորտին վերաբերող հարցեր տալ:

«Հարցեր տվեք այն ոլորտից, որի համար ես վերցրել եմ պատասխանատվություն, կառավարության ներկայացուցիչ եմ, ավելի հստակ՝ ԿԳՄՍ նախարար, նախարարությանը վերաբերող հարցեր ունե՞ք: Ես թիմի անդամ եմ ԿԳՍՄ նախարարության գործառույթների մասով, կուսակցական թեմաներով հարցեր մի տվեք»,- նշեց նա:

 «Կրթության մասին օրենքի» փոփոխություններին անդրադառնալով՝ Դումանյանն ասաց.

«Օրենքը քննարկման փուլում է, գրվել է տարիների ընթացքում, լայն քննարկում անցել է, կան տարբեր կարծիքներ, դրա համար էլ ԱԺ գործառույթն է, որ վերջնական քննություն անցնի, իդեալայան օրենքներ գոյություն չունեն»: 

Լրագրողի դիտարկմանը, թե հնարավո՞ր է՝ այս օրենքի արդյունքում Արայիկ Հարությունյանը դառնա ԵՊՀ ռեկտոր, Դումանյանը նշեց.

«Զարմանում եմ՝ ոնց եք օրենքը կապում անձի հետ, որովհետև նման բան գոյություն չունի»:

--00--ԱԹ