Արցախի քաղաքացիներից ովքե՞ր կարող են ստանալ 250 հազար դրամի սոցաջակցություն. նոր որոշում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ստեփանակերտ

ՀՀ կառավարության նիստի ժամանակ հստակեցվել է այն շահառուների ցանկը, որոնք միանվագ դրամական օգնության ձևով սոցիալական աջակցություն ստանալու իրավունք ունեն. գումարի չափը՝ 250 հազար դրամ:

Ըստ այդմ՝ յուրաքանչյուր շահառուի համար 250 000 դրամի չափով սոցիալական աջակցություն է տրամադրվում այն քաղաքացիներին, որոնք Արցախի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված են եղել, ինչպես նաև այդ համայնքներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո հաշվառված երեխաներին, եթե անձը (քաղաքացին կամ երեխան) 2020 թվականի նոյեմբերի 16–ի դրությամբ փաստացի գտնվում է Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:

--00—ԼՄ