Ազգային ժողովն ընդունեց 2021-ի պետական բյուջեի նախագիծը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News   

ԱԺ

ՀՀ ազգային ժողովը  84 կողմ, 14 դեմ ձայնով ընդունեց  Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:  

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ դեմ է նախագծին։ Խմբակցությունը նշել էր՝ այն իներցիոն է և չի համապատասխանում ներկայիս իրողություններին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նիստին չէր մասնակցում։

2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծով հաջորդ տարվա համար կանխատեսվել է 3.2 տոկոս տնտեսական աճ:

--00—ՄՀ