Փաշինյանի՝ մնալն այս պաշտոնում նոր սպառնալիք է առաջացնում ազգի համար. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News   

․

Փաշինյանի ընդդիմադիրները բարկացած են նրա կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրումից, ինչը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի պատերազմին, սակայն որից հետո Ադրբեջանին անցան ԼՂ-ի մեծ տարածքներ։Այս մասին գրում է The Associated Press (AP) միջազգային հեղինակավոր գործակալությունը։

Անդրադառնալով Հայաստանում խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցին AP-ն հիշեցնում է, որ ընդդիմությունը Փաշինյանին տվել էր ժամանակ հրաժարական ներկայացնել մինչև երեքշաբթի կեսօր, սակայն նա արհամարհել է այդ պահանջը։

AP-ի փոխանցմամբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով այժմ ղեկավարում է ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցությունը, խոսելով խորհրդարանի շենքի մոտ, հայտարարել է, որ Փաշինյանը պետք է հեռանա՝ թույլ տալու ընդդիմադիր ուժերին «կարգավորել իրավիճակը» երկրում։

«Փաշինյանի՝ յուրաքանչյուր օր մնալն այս պաշտոնում նոր սպառնալիք է առաջացնում ազգի համար»,- ասել է Վանեցյանը։

--00--ԱՀ