Հրդեհ՝ Ստեփանակերտի «Կարի և կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ-ում

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հրդեհ

Այսօր ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել Ստեփանակերտի «Կարի և կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ-ում բռնկված հրդեհի մասին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

«Նույն ժամին դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ և արագ արձագանքման օպերատիվ 2 խումբ:

Հրդեհը բռնկվել է 3-րդ հարկում, որտեղ տեղակայված է արտադրամասը: Պատճառը դեռ հայտնի չէ:

Աշխատողները տարհանվել են վայրից, որից հետո հրշեջ փրկարարները կատարել են հրդեհաշիջում:

Կրակը մարվել է ժամանակին: Տուժածներ չկան»,- տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

--00--ԱԹ