ՌԴ-ում կարգելեն ՀՀ Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներմուծումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

տնտեսական

Դեկտեմբերի 14-ից «Ռոսսելխոզնադզորն» կարգելի Հայաստանի Արմավիրի մարզից Ռուսաստան լոլիկի և պղպեղի ներմուծումը մոզաիկա պեպինո վիրուսով հայտնաբերելուց հետո։ Այս մասին նշված է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ:

««Ռոսսելխոզնադզորն» անհրաժեշտ է համարում 2020 թվականի դեկտեմբերի 14-ից արգելել լոլիկի եւ պղպեղի ներմուծումը, որոնք արտահանվում եւ/կամ արտադրվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում, Ռուսաստանի Դաշնության տարածք Pepino mosaic virus-ի մուտքը եւ տարածումը կանխելու նպատակով: Նախկինում այս մարզից վարակված բանջարեղեն է ստացվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

--0--ԿԿ