Ես անբարոյական չեմ, որ Փաշինյանին ասեմ` դու հոգեկան հիվանդ ես, հետո կարգ մատուցեմ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Բոլոր ուժերը փոխանակ համախմբեինք մեկ գերնպատակի համար, հայրենիքի փրկության գործին ծառայեցնեինք, մինչև վերջին օրն ու նույնիսկ այսօր թշնամի ենք փնտրում, միմյանց մեջ թշնամի ենք տեսնում, և թշնամի ենք տեսնում նաև հոգևոր առաջնորդի մեջ, ով ոչ մի անձնական հետաքրքրություն չունի, թե ով կլինի վարչապետ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Եթե անձնական պրիզմայով չափենք, ոչ մի հետաքրքրություն չունեմ, բայց իմ սիրտը ցավում է իբրև քաղաքացի, իբրև հայ, իբրև մարդ, ցավում է այս երկրի համար, որն իմ հայրենիքն է և որի մի զգալի մասը տվեցինք թուրքին՝ ասելով՝ ա՛ռ, վայելի՛ր մեր ապաշնորհության, ապիկարության, տգիտության, հիմարության ու անբարտավանության պատճառով»,- ասել է սրբազանը:

«30 տարի ծուռ է գնացել այս երկրի ակոսը, որովհետև առաջին եզը ծուռ տարավ։  30 տարի սպառել ենք, մսխել ենք, երկրի մուխը մարել ենք։ Երբ հոգևոր առաջնորդն իր այդ անանձնական վշտի մեջ քայլ է կատարում իբրև աղաղակ, իբրև բողոք, որպես արձագանք ստանում է հայհոյանքներ, լուտանքներ։ Այսպես ուզում ենք երկիր ու պետություն ստեղծե՞լ»,- ասել է Շիրակի թեմի առաջնորդը:

Բանախոսն անդրադարձել է թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի ևս։

--0--ԿԿ

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս