Արթուր Վանեցյանը հյուրընկալվել է Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

հասարակական

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ լուսանկար է հրապարակել։

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր կուսակից ընկերների ուղեկցությամբ այցելել է Գյումրի և հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհելով Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող հուշարձանին։

--0--ԿԿ