Նախկին կայունությունն այլևս չի լինի, պետք է սովորենք ապրել այս փոփոխությունների շրջանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Մենք ապրում ենք դժվար ժամանակներ, տեղի են ունենում արմատական փոփոխություններ։ Այս մասին Եվրասիական կոնգրեսի «Թվային Եվրասիա» քննարկման ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 

«Մեր աչքերի առջև ձևավորվում է նոր իրականություն։ Մենք ապրում ենք աշխարհի մասին հին պատկերացումներով, երազում ենք, որ վերադառնա նախկին կայունությունը, որը կար մինչև այս իրականությունը։ Մենք, սակայն, պետք է համակերպվենք, որ կա նոր իրականություն, ու պետք է սովորենք ապրել արագ փոփոխվող աշխարհում», - ասել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ