ԱԻՊԾ-ն 693 հայ զինվորի մարմին է հայտնաբերել. Ադրբեջանը դիակների փոխանակումը ձգձգում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դի

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքների արդյունքում մոտ 693 հայ զինծառայողի մարմին է հայտնաբերել է։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Արդեն այդ աշխատանքներին միացել են ոստիկանական և Պաշտպանության բանակի ջոկատները: Դիակների փոխանակում պարբերաբար իրականացվում է: Ուղղակի ադրբեջանական կողմի հետ դժվար է բանակցելը, փոխանակման գործընթացը ձգձգվում է: Ընդհանրապես ադրբեջանական կողմը այս ընթացքում շատ է խոչընդոտում աշխատանքներին, համաձայնության չեն գալիս կամ մի օր համաձայնում են, իսկ հաջորդ օրը անհասկանալի պատճառներով հրաժարվում համաձայնությունից»,- ասել է Թադևոսյանը և հավելել, որ որոնողական աշխատանքները շարունակվում են:

Հարցին՝ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվե՞լ են պատսպարված քաղաքացիներ և զինծառայողներ, Թադևոսյանը պատասխանել է, որ սկզբնական շրջանում 1 դեպք եղել է Շուշիի հատվածում, դրանից հետո նման դեպք չի արձանագրվել:

Ըստ ԱԻՊԾ-ի ներկայացուցչի՝ Զանգելանի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութից հարավ ընկած հատվածներում փրկարարները դեռ որոնողական աշխատանքներ չեն իրականացնում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ գերիների փոխանակման մասով նույնպես բանակցություններ ընթանում են ամենաբարձր մակարդակով, որին ներգրավված են ռուս բարձրաստիճան սպաներ, բայց դեռ որևէ արդյունք չկա:

Անդրադառնալով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներին՝

Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության խոսնակ Էթերի Մուսայելյանը նոյեմբերի 13-ից մասնակցել է դիակների դուրսբերման և վերադարձման գործընթացին:

«Մենք օգնում ենք կողմերին, որպեսզի նրանք կարողանան ավելի անվտանգ պայմաններում կազմակերպել այդ գործընթացը: Գրեթե ամենօրյա ռեժիմով մասնակցում ենք բանակցություններին, ամեն օր, երբ տեղի են ունենում այդ գործընթացները, մասնակցում ենք որպես միջնորդ: Մեր բոլոր բանակցությունները կողմերի հետ նման հարցերի շուրջ կրում են գաղտնի բնույթ և հիմա ասել, թե ինչի շուրջ ենք բանակցում, չենք կարող»,- ասել է Մուսայելյանը:

--00—ԼՄ