Սեդրակ Առուստամյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News    

Սեդրակ Առուստամյան

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը։

Հիշեցնենք, որ Առուստամյանը կալանավորված է ապրիլի 25-ից՝ «Հյուսիս-հարավի» գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման համար:

--00--ԱՀ