Վրաստանում վերջին 1 օրում գրանցվել է վարակման 3,759 նոր դեպք. ի՞նչ պատկեր է տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

Վերջին 1 օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3,759 դեպք, որը նոր ռեկորդ է երկրի համար: Վրաստանի և Հայաստանի համաճարակային վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանը վարակման մոտ 3,300 դեպքով առաջ է անցել Հայաստանից. Վրաստանում կորոնավիրոսով վարակվածների ընդհանուր թիվը 139,343 է, Հայաստանը՝ 135,967: Հայաստանը աշխարհի երկրների ցանկում 53-րդն է, Վրաստանը՝ 50-րդը:

Մահերի ընդհանուր թիվը Վրաստանում 1,303 է (Հայաստանում՝ 2,193): Վերջին 1 օրում երկրում գրանցվել է 36 մահվան դեպք (Հայաստանում՝ 29): 

Վրաստանում ընդհանուր առմամբ բուժվել է 117,560 մարդ (Հայաստանում՝ 110,365): Վրաստանում ակտիվ վարակակիր է 24,518 մարդ (Հայաստանում՝ 23,409):

Դեկտեմբերի 1-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ տարածաշրջանի երկրներից Իրանը ցանկում 15-րդն է. վարակակիրների ընդհանուր թիվը 962,070 է: Թուրքիան ցանկում 18-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 638,847 է: Ադրբեջանը ցանկում 59-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 121,176 է:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 63,641,374 է, որից 1,474,984-ը մահացել է, 44,028,943-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 18,137,447 է, որից 106,010 մարդ կամ 0,6 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ