Դատական իշխանության ղեկավար կազմի հետ Փաշինյանի հանդիպումը միջամտության փորձ է. Մելիքյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24News   

Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ըստ մամուլի՝ հենց հիմա ընթանում է գործադիրի ղեկավարի հանդիպումը Դատական իշխանության ղեկավար կազմի հետ (ԲԴԽ անդամներ և դատարանների նախագահներ)։

Սա ոչ այլ ինչ է, քան գործադիր իշխանության կողմից արդարադատության նկատմամբ միջամտության փորձ՝ այն պայմաններում, երբ գնալով աճում է թշնամու առջև ծնկած քաղաքական ղեկավարության նկատմամբ հանրային պարսավանքի ալիքը, իսկ քաղաքական ղեկավարությունը դրսևորում է ամեն գնով իշխանության մնալու կամք։

Այս հանդիպման բոլոր մասնակիցները պարտավոր են հանրությանը համոզիչ բացատրություն տալ հանդիպման օրակարգի և արդյունքների մասին»։

 --00—ՄՀ