1 շաբաթում գրանցվել է 327 դեպք, որից 7-ը՝ ինքնասպանության փորձ, 62-ը՝ ՃՏՊ. ԱԻՆ ամփոփում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

աին

Նոյեմբերի 23-29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 327 դեպք, որից 154-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 79, փլուզման 1, մերկասառույցի 1, ինքնասպանության փորձի 7 դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 128 կենցաղային կանչ. տուժել է 92 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 6 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ:

Արձանագրվել է թունավորման 4 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 37 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 33 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

--00—ԼՄ