Փաշինյանը քաղաքական ուժերին, եթե ոչ փաստաթղթի, ապա սցենարների մասին տեղյակ է պահել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը կարծում է, որ օրվա իշխանությունը կրում է կատավածի ողջ բեռը և մնալով պետք է կարողանա կայունացնել երկիրը։ Այդ մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

Ըստ նրա՝ հիմա շատ պարարտ հող է թշնամու համար, որպեսզին ևս մեկ անգամ ոտնձգություն կատարի մեր սահմաններին։

«90-ականներին Ադրբեջանի ներսում կատարված սցենարը չեմ ուզում կրկնվի ՀՀ-ում։ Թողնել-գնալը հեշտ է։ Կան խնդիրներ, որոնք րոպեական լուծում են պահանջում»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00—ԼՄ